4 300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3 000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Օգոստոսի 30-ի դրությամբ ունենք շուրջ 4,300-ից ավել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության դիմում, շուրջ 3,000-ն արդեն ստացել են: ՀՀ նախագահի հրամանագրերով, նրանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին հայտնել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմել, որովհետև ծնողների անձնագրի փոփոխությամբ է հետագա գործընթացը պայմանավորված»,-ասել է նա:

