Բայրամովը կարծում է, թե Հայաստանի ռազմական բյուջեն խաղաղության խոչընդոտ է
Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Կուրիչի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է «խաղաղության խոչընդոտներից», մասնավորապես նշելով, թե «Հայաստանի սահմանադրությունում և մի շարք այլ նորմատիվ ակտերում մինչ օրս մնում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ»․«Սա ամենալուրջ սպառնալիքն է խաղաղ գործընթացի համար։ 2024 թվականի համեմատ Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է գրեթե 50%-ով։ Այս գործընթացը խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,-նշել է նա։

