ՀՀ արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է, Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի

Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը․

«Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր տարածաշրջանի պետությունները պետք է լուծեն առանց արտաքին միջամտության», – ասել է դիվանագետը՝ այս առումով օգտակար համարելով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը։

Եվդոկիմովի խոսքով՝ ներկայումս համաձայնեցվում է այդ ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հաջորդ նիստի օրը։