Մոսկվայում Ասադի և Էրդողանի հանդիպման հավանականությունը մեծ է․ աղբյուր

Թուրքական A haber հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ մեծ է Մոսկվայում Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպման հավանականությունը։  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

A haber-ը նշում է՝ Ռուսաստանը նման հանդիպման անցկացման հավանական վայրերի ցանկում է, այժմ Թուրքիայի և Սիրիայի միջև արդյունավետ երկխոսության հույսեր կան հարաբերությունների կարգավորման համատեքստում։

«Ընթացիկ փուլում կարելի է բարձրաստիճան դիվանագետների եւ հետախուզության ղեկավարների մակարդակով շփումներ ակնկալել։Պոտենցիալ ճանապարհային քարտեզը, որը նրանք պետք է պատրաստեն, ենթադրում է կարգավորման շուրջ որոշակի շրջանակային համաձայնագրերի մշակում և, հնարավոր է, ապագայում Էրդողանի և Ասադի հանդիպում»,- գրում է աղբյուրը: