Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել այդ երկրի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռային ստորաբաժանումները խմբակային թռիչքներ են իրականացրել և մարտադաշտում կատարել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները ոչնչացնելու առաջադրանքներ։