Հայաստանի Հանրապետությունում մարդն իրեն պետք է զգա անվտանգ, պաշտպանված ու ապահով․ Սրբազան

Հայաստանի անվտանգային խնդիրները չեն սկսվում ու ավարտվում միայն արտաքին սպառնալիքներով։ Կարևորագուն խնդիր է ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ արդյունավետ պայքարը, մարդու կյանքի, սեփականության ու բոլոր իրավունքների, պարենային, սոցիալական ու կիբեռ անվտանգության ապահովումը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 26-ին հրավիրված հավաքում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․

«Հայաստանի Հանրապետությունում մարդն իրեն պետք է զգա անվտանգ, պաշտպանված ու ապահով»,- նշել է Սրբազանը։