Արցախի թեմի առաջնորդը հանդիպում կունենա արցախահայության հետ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում կունենա արցախահայության հետ։ Այս մասին Արցախի թեմը հայտարարություն է տարածել։

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումների շարք, որի ժամանակ Արցախի թեմի նախկին հոգևորականները, մտավորականները, մշակույթի ու այլ ոլորտների գործիչները հանդիպումներ կունենան արցախահայության հետ: Հանդիպումների նպատակն է հոգևոր առումով գոտեպնդել ու համախմբել մեր հայրենակիցներին: