Ձերբակալվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ծառայության պետը

Ձերբակալվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին ենթակա ծառայության վառելիքի և քսայուղերի ծառայության պետ, կապիտան Ուլվի Հասանովը, հայտնում է Turan-ը։

Ըստ այդ երկրի Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար Ֆիրադ Ալիևի՝ Հասանովին մեղադրանք է առաջադրվել 179.3.2 (յուրացում կամ յուրացում խոշոր չափերով), 341.1 (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ գերազանցելը) և այլ հոդվածներով։

Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ, Հասանովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։