Պուտինը որոշել է՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա հարձակմանը․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան

Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա Ուկրաինայի հարձակմանը։

«Անկեղծորեն ասում եմ՝ Ռուսաստանի նախագահը որոշում է կայացրել։ Համոզված եմ, որ մեղավորները խիստ պատիժ կկրեն»,- ասել է Անտոնովը;

Նա նաև բացառել է Ռուսաստանի Դաշնության տարածքում բուֆերային գոտու ստեղծումը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Միաժամանակ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի Անկախության օրը (օգոստոսի 24-ին) լայնամասշտաբ հրթիռային հարձակում սկսել։

Ամերիկացի դիվանագետները խստորեն խորհուրդ են տալիս Ուկրաինայի տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր նախազգուշական միջոցները՝ խուսափելու մարդաշատ վայրեր այցելելուց և հետևելու տեղական իշխանությունների ցուցումներին:

Հարձակումների հնարավոր սպառնալիքի պատճառով դեսպանատունը նաև խորհուրդ է տալիս զերծ մնալ մարզեր այցելելուց, որոնք կարող են թիրախ դառնալ հարվածների համար։