Զելենսկին Սերգեյ Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով

Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին 11 ականավոր մարդկանց պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով։

«Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով  հետմահու պարգևատրվել է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։

unn.ua-ի հաղորդմամբ,  «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով պարգևատրվել են նաև կոմպոզիտոր Իգոր Պոկլադը, մարզուհի Օլգա Խարլանը, բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը, երգչուհի Նինա Մատվիենկոն և ուրիշներ։

«Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակը տվում է  2021 թվականից։ Այդ ժամանակից ի վեր Զելենսկին ամեն տարի այս մրցանակը շնորհում է այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախ Ուկրաինայի կայացման և պետության պաշտպանության, ազգային տնտեսության զարգացման, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի, առողջապահության գործում, ինչպես նաև ակտիվ բարեգործական և հասարակական գործունեություն են ծավալում։