Քամալա Հարիսը խոստացել է հաղթանակի դեպքում աջակցել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է դեմոկրատների կողմից նախագահի պաշտոնում առաջադրվելու համաձայնության մասին: Նա նաև խոստացել է, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն վճռականորեն կաջակցի Ուկրաինային և ՆԱՏՕ-ին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարիսն իր ելույթում երեք անգամ հիշատակել է Ռուսաստանին և երկու անգամ՝ Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինին: Բացի այդ, ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է լքել ՆԱՏՕ-ն և խրախուսել է Պուտինին «հատուկ գործողություն» սկսել: