Առանց Վաշինգտոնի հավանության՝ Կիևում չէին համարձակվի գործողություն սկսել․ ՌԴ դեսպան
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ չի շփվել ամերիկյան կողմի հետ Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման կապակցությամբ։ Այս մասին գրում է rbc.ru–ն:
Նրա խոսքով՝ քննարկելու բան չկա։ Անտոնովն ընդգծել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ նույնիսկ չի խոսի իր սահմանների պահպանության հարցով, դա ամերիկացիների «դատելու հարցը» չէ։ Միևնույն ժամանակ, խոսելով ԱՄՆ-ի դերի մասին, դիվանագետը նշել է, որ առանց Վաշինգտոնի հավանության՝ Կիևում չէին համարձակվի գործողություն սկսել։

