Ալիևը պետական այցով մեկնում է Ուզբեկստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պետական այցով կմեկնի Ուզբեկստան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ, ինչպես նաև Ալիևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոյոևի նախագահությամբ տեղի կունենա Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը։

Օրակարգում ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության խորացման և ընդլայնման հարցեր են։