Բելառուսի նախագահը Սերժ Սարգսյանի օրոք ինքն իրեն թույլ չէր տա նման ոչ կոռեկտ հայտարարություններ
Բելառուսի նախագահն, ով վերջին շրջանում, ամեն առիթով փորձում է հեգնել Հայաստանին ու հայ ժողովրդին, կարծում եմ հիանալի հասկանում, որ Սերժ Սարգսյանի օրոք ինքն իրեն թույլ չէր տա նման ոչ կոռեկտ հայտարարություններ։
Հայաստանը եղել և մնում է հպարտ և ուժեղ ժողովուրդ ունեցող երկիր, որը կարիք չունի այն անձանց հավանության, ովքեր լողում են սեփական անվճռականության և թուլության ալիքների վրա։
Մեր մասին ասված յուրաքանչյուր նման հայտարարություն հնչում է որպես սեփական թերությունները կոծկելու պաթետիկ փորձ։ Այն ժամանակ, երբ Հայաստանը կառավարվում էր ուժեղ ձեռքով, ձեր ծաղրի փորձերը ակնթարթորեն կճնշվեին։ Բայց հիմա էլ ձեր կողմից ոչ մի խոսք չի կարող նվազեցնել մեր երկրի նշանակությունն ու հզորությունը:
P.S. Հիշեք, թե նախկին նախագահների կողքին ինչպես էիք հարգանքով ու ակնածանքով խոսում Հայաստանի ու հայերի մասին:
Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

