Ես կկապվեմ Փաշինյանի հետ և կխոսեմ մեր բանակցությունների արդյունքների մասին․ Պուտին
Ադրբեջանի նախագահի «Զագուլբա» նստավայրում այս պահին տեղի է ունենում Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ ասել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 4 միլիարդ դոլար, և դա վերջնագիծը չէ։
«Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ նաև վարչապետ Փաշինյանի հետ և կխոսեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Մոսկվան ուրախ կլինի նպաստել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

