ԵՄ-ը հայտարարել է Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցների նախապատրաստման մասին
ԵՄ-ը կքննարկի իսրայելական կառավարության անդամների դեմ պատժամիջոցների կիրառումը Հորդանան գետի ափին մոտ Ջիթ գյուղում պաղեստինցիների վրա իսրայելցի վերաբնակիչների հարձակումներից հետո:
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դատապարտում ենք վերաբնակիչների հարձակումները Ջիթ գյուղում, որոնք ուղղված են պաղեստինցի խաղաղ բնակիչներին ահաբեկելուն: Ես հաստատում եմ իմ մտադրությունը՝ պատժամիջոցներ առաջարկել նրանց դեմ, ովքեր թույլ են տալիս ագրեսիվ վերաբնակիչների, այդ թվում՝ Իսրայելի կառավարության որոշ անդամների գործունեությունը»,- գրել է Բորելը:

