ՀՀ ԱԳ նախարարը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Լիխտենշտեյնի իր գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիխտենշտեյնի Ազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է իր գործընկեր Դոմինիկ Հասլերին։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Լավագույն մաղթանքներս եմ հղում Դոմինիկ Հասլերին՝ ակնկալելով Հայաստան-Լիխտենշտեյն երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու հետագա նոր առիթներ», – իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը: