Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբևեռ աշխարհակարգն այլևս փաստ է

Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբեւեռ աշխարհակարգն այլեւս փաստ է։

Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվացել են հակառուսական տարրերը ։

Այդ ակտիվացումը կապված է Կուրսկի մարզում ուկրաինական, իսկ իրականում Հավաքական Արեւմուտքի կազմակերպած հարձակում-ներխուժմամբ։

Սա հնարավորություն է տվել Հայաստանում ծվարած հակառուս -թրքահպատակ-արեւմտամոլներին ենթադրել, որ ՌԴ-ն գտնվում է պարտության շեմին։

Իհարկե իրավիճակը ռազմաճակատում լարված է։

Բայց պետք է հասկանալ,որ ՌԴ-ն փաստացի պատերազմի մեջ է Հավաքական Արեւմուտքի հետ ու այդ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում է,այլ նաեւ ունի քաղաքակրթական բաղադրիչ։

Հավաքական Արեւմուտքն իր տնտեսական,ռազմական ու քարոզչական ռեսուրսները դրել է ՌԴ-ին ծնկի բերելու համար։

Բայց ՌԴ-ն ոչ միայն ծնկի չեկավ,այլ տնտեսությունն ավելի ակտիվացրեց,զարգացրեց իր դերակատարումը ԲՐԻԿՍ-ի ու Շանհայի կազմակերպության շրջանակներում։

Առանձնահատուկ ցարգացում են ապրում ռուս-չինական ու ռուս-իրանական հարաբերությունները։

Այսինքն բազմաբեվեռ աշխարհն այլեւս փաստ է։

Սրան հակառակ Արեւմուտքն ավելի է փորձում մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա, բայց հաշվարկը սխալ է լինելու։

Ինչու՞…քանի որ Ռուսաստանը մեկ անգամ չէ ապացուցել, որ մարտահրավերներից ավելի է համախմբում իր ռեսուրսները ՝ մարդկայինից մինչեւ ֆինանսական ու ռազմական։

Նույնը կարծում եմ կլինի նաեւ այս դեպքում։

ՌԴ-ն իր վրա վերցրել է բազմաբեւեռ աշխարհակարգի լոկոմոտիվի դերը։

Բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից են նաեւ Չինաստանն ու Իրանը։

Եվ Հայաստանի ներսում, եւ Հայաստանի սահմաններից դուրս ասել եմ ՝ ՌԴ-ն Հայաստանի ու հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է եւ ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ եւ հայության շահերից։

Այս քաղաքակրթական պայքարում ես մշտապես եղել եւ մնում եմ բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից, ՌԴ-ի հետ դաշնակցային, Չինաստանի ու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից։

 

Էդուարդ Շարմազանով