Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին իրանական կողմի խնդրանքով հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես տեղեկացրել է «Սինհուան», Վան Ին նշել է, որ Իրանը երկիր է, որը կարևոր ազդեցություն ունի տարածաշրջանում և Չինաստանի համապարփակ ռազմավարական գործընկերն է։
Նա ընդգծել է, որ Չինաստանն անփոփոխ զարգացնում է ռազմավարական հարաբերություններն Իրանի հետ՝ երկարատև հեռանկարի հաշվառմամբ։

