Իսրայելն իր զինվորականներից պահանջել է հեռանալ Ադրբեջանից և Վրաստանից
Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ըստ Kan պետական հեռուստառադիոընկերության՝ բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։
Kan-ը նշում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանին շատ մոտ, նրանց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանն ընդհանուր սահման ունի իսլամական հանրապետության հետ։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա:
Իսրայելը չի մեկնաբանում Հանիյեի մահը, իսկ Շուքրի սպանությունը համարել են պատասխան Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրետակոծությանը, որտեղ 12 մարդ էր զոհվել։ «Հեզբոլլահ»-ը հերքել էր իր առնչությունն այդ միջադեպին:

