Փրկարարները բազեի ձագին տեղափոխել են կենդանաբանական այգի
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում հողմավար բազեի ձագն ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

