Նեթանյահուն հուլիսի 22-ին Սպիտակ տանը կհանդիպի Բայդենի հետ

Իսրայելցի պաշտոնյան Times of Israel-ին հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 22-ին՝ Կոնգրեսի համատեղ նիստում ելույթ ունենալուց երկու օր առաջ, հայդիպելու է  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը։

Սա կլինի առաջին դեպքը, երբ Բայդենը կհյուրընկալի Նեթանյահուին Վաշինգտոնում՝ 2022 թվականի վերջից Իսրայելի վարչապետի պաշտոնում նրա պաշտոնավարման սկզբից։