Նեթանյահուն հուլիսի 22-ին Սպիտակ տանը կհանդիպի Բայդենի հետ
Իսրայելցի պաշտոնյան Times of Israel-ին հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 22-ին՝ Կոնգրեսի համատեղ նիստում ելույթ ունենալուց երկու օր առաջ, հայդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը։
Սա կլինի առաջին դեպքը, երբ Բայդենը կհյուրընկալի Նեթանյահուին Վաշինգտոնում՝ 2022 թվականի վերջից Իսրայելի վարչապետի պաշտոնում նրա պաշտոնավարման սկզբից։

