Չնայած Հայաստանի որոշմանը` 2025-ի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի. Վասիլև

Չնայած Հայաստանի որոշմանը` 2025 թվականի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի: «ՌԻԱ Նովոստիի»  https://ria.ru/20240713/odkb-1959376208.html?in=lհետ զրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը` մեկնաբանելով կազմակերպության բյուջե Հայաստանի մուծման հետ կապված իրավիճակը։

«2025 թվականի բյուջեի նախագիծը կվերանայվի, համապատասխանաբար կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,– ընդգծել է Վասիլևը։ ՀՀ-ն կվճարի այդ գումարը, թե ոչ, ըստ նրա, դա արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է:

Նա նաև նշել է, որ կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխվել է բոլոր անդամ պետությունների միջև։

«Մուծումների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, մնացած 50%-ը բաշխված է մյուս հինգ անդամ պետությունների միջև։ Համապատասխանաբար յուրաքանչյուրը (բացի Ռուսաստանից) վճարում է բյուջեի 10-ական տոկոսը, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունը»,– պարզաբանել է Վասիլևը։