Թուրքիայի արտգործնախարարը խոսել է թյուրքական պետությունների կողմից համատեղ այբուբեն հաստատելու անհրաժեշտության մասին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոսել է թյուրքական պետությունների կողմից համատեղ այբուբեն հաստատելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա հայտնել է Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպություն (ԹՊԿ) արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է Էրմանիհաբերը:
Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ թյուրքական հանրապետությունները պետք է ընդլայնեն և զարգացնեն հարաբերությունները և բազմաթիվ հարցերի շուրջ ձեռնարկեն համատեղ քայլեր։
«Մենք մեր համագործակցությունը պետք է հասցնենք ավելի բարձր մակարդակի և հնարավորինս արագ պետք է հաստատենք համատեղ այբուբեն»,-հայտարարել է Ֆիդանը։

