Ահազանգ․ Որդեր հավի մսի մեջ
Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվող «Սյունիք» խանութից գնել էինք հավի բուդ։ Տանը զգացի գարշահոտ, կարծեցի շոգ է կլվանամ, մի երկու ջուր եփեմ թափեմ, նորմալ կլինի, բայց ի՞նչ։ Եռը եկավ ու ջրի երեսին որդեր դուրս եկան։ Մանր, սպիտակ, դիակի որդերի նման։ Նկարում լավ երևում են։
Նախապես ասեմ, ոչ քափն է դա, ոչ փետուրները։ Մսից հասկանում եմ այնքան, որ մսի բիզնեսի մեջ գիտելիքներ ունեմ։
Անուշ Հարությունյան ջան, կզբաղվե՞ք։
Հոտից գլխացավ է տվել։ Կարծում եմ իրանց սառնարանը կամ չի աշխատում, կամ սանիտարահիգիենիկ վիճակը խանութի էն չի։
Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

