Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել ընդդիմադիր լեյբորիստները

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել ընդդիմադիր լեյբորիստները: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ կդառնա լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերը:

«Մենք դա արեցինք»,-BBC-ի փոխանցմամբ, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է նա։

14 տարի անց Պահպանողականները կորցրել են իշխանությունն աղետալի պարտությամբ. նրանք ունեցել են իրենց պատմության վատթարագույն արդյունքները։

«Փոփոխությունն այժմ սկսվում է», – հայտարարել է Ստարմերը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էլ նշել է՝ Բրիտանիան «սթափեցնող դատավճիռ» է կայացրել։