Մարտունի համայնքը շուքով է դիմավորել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության չեմպիոնին (տեսանյութեր)

Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Մարտունի համայնքի բնակիչ 16-ամյա բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը եզրափակիչ փուլում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ ու դարձել մինչև 16 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տեղեկացմամբ, Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարայևոյում կայացած բռնցքամարտի Մ16 պատանիների Եվրոպայի առաջնությունում Մարտունու մարզադպրոցի սան, 2008 թվականին ծնված Սիմոն Սիմոնյանը (Ծովինար) դարձել է ոսկե մեդալակիր։ «48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը եզրափակիչում գրագետ մենամարտով 5։0 հաշվով պարտության մատնեց Նիհաթ Գասիմովին ու բարձրացավ պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Մրցավայրում մեր մարզիկներին աջակցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»,- հայտնել են ֆեդերացիայից։

Հատված Սիմոն Սիմոնյան (ARM) – Նիհաթ Գասիմով (AZE) 48 կգ եզրափակիչ մենամարտից։