Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել. հարուցվել է քրեական վարույթ

Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել, նրան բռնության ենթարկելու փաստով հարուցվել է քրեական վարույթ: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա նշեց, որ  հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափությանն առնչվող քրեական վարույթին։

«Գասպարյանը ճանաչվել է տուժող և նրա հետ կատարվել է համապատասխան քննչական գործողություն»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակը: