Հայաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է Թուրքիայի դրդումով․ «Ազգային ճակատ»

«Ազգային ճակատը» անդրադարձել է Թուրքիայի՝ ՀՀ- կողմից Պաղեստինի պետությանը ճանաչման վերաբերյալ արձագանքին՝ նշելով, որ Հայաստանը այդ քայլին է գնացել Թուրքիայի դրդմամբ․

Քիչ առաջ Թուրքիայի ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրությունը հաստատում է ավելի վաղ հայկական մամուլում շրջանառվող այն վարկածը, որ Հայաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է Թուրքիայի դրդումով։
«‎Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։

Ինչպես մենք միշտ ընդգծել ենք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։

Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ»»։