Եկեղեցին որպես ինստիտուտ այս շարժման մեջ ներգրավվածություն չունի. Սրբազան
«Մայր Աթոռը արդարությանն աջակցել է, դատապարտել է բռնությունները, բայց եկեղեցին որպես ինստիտուտ շարժման մեջ որևէ ձևով ներգրավվածություն չունի»,- ասել է Սրբազանը։
Նրա փոխանցմամբ՝ համարվել է, որ եկեղեցին չի կարող քաղաքականության մեջ ակտիվ ներգրավված լինել, ինչը ընդունել է ու անձնական որոշում կայացրել՝ խնդրելով Հայոց Հայրապետին սառեցնել իր ծառայությունը։
«Ես անձնական որոշում եմ կայացրել։ Համարվել է, որ եկեղեցին չի կարող քաղաքականության մեջ ակտիվ ներգրավված լինել, ընդունել եմ դա, բայց նաև անձնական որոշում եմ կայացրել, խնդրել եմ Հայոց Հայրապետին դադարեցնի իմ ծառայությունները։
Վեհափառն ասել է՝ քո աձնական որոշումն է։
Ես անձնական որոշում եմ կայացրել, և շատ դժվար, շատ ծանր։ Մայր Աթոռն էլ ինքն է որոշելու՝ ինչպես անել, ինչպես չանել։ Դա բնական է, բայց որ գործընթացների մեջ ներգրավվա՞ծ է։ Ո՛չ։ Շարժման մեջ ներգրավվա՞ծ է։ Ո՛չ։
Իրենք որոշակի իմաստով նաև անձի՝ իմ նկատմամբ մտահոգություն են ունեցել այս ամբողջ շարժման հետ կապված»,-ասել է Բագրատ Սրբազանը։

