Մեկնարկել է «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը. ներկա է Բագրատ Սրբազանը․ ՈՒՂԻՂ
Մեկնարկել է «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը։
Համաժողովին կքննարկվեն Հայաստանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հարցեր: Հատուկ անդրադարձ կկատարվի սահմազատման գործընթացին, Սահմանադրության փոփոխությանը, «խաղաղության» պայմանագրի կնքման գործընթացին, Արցախի հիմնախնդրին, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը վերաբերող հարցերին։
Համաժողովին ներկա է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Բանախոսներն են՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, փաստաբան Արամ Օրբելյանը, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Հրավիրված են հասարակական-քաղաքական գործիչներ, հայաստանյան և միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։
Համաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի հայերի միության տարածքային բաժանմունքների ղեկավարներն ու ներկայացուցչները։

