Ամբողջությամբ գլխիվայր շուռ է եկել մեր ողջ ծրագրումն առաջիկայի հետ կապված

«Կառավարության նիստ տեղի չի ունեցել, որովհետև երկրում ո՛չ Կառավարություն կա, ո՛չ էլ ժողովրդին պաշտպանող որևէ իշխանություն,- կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։-

Սա թղթի վրա կեղծ իշխանություն է, իշխանություն էլ չի, ոչ մի բան է։ Ուղղակի նստած տզրուկի պես ժողովրդի արյունը խմելով, ժողովրդի հացն ուտելով երկիրը վերածել են աղետի»։

Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ի մոտ ոստիկանության կիրառած բռնի գործողություններին, Սրբազանն ասաց. «Երեկ երեկոյան այդ հատուկ միջոցները, որ կիրառվել են, վստահեցնում եմ,  ոչ միայն լուսաձայնային էին, այլև բեկորային պարունակություն ունեցող հատուկ միջոցներ, քաղաքացիների վնասվածքները բեկորային են»,- ասաց Սրբազանը։

Նա հայտարարեց, որ այսօր ժամը 20։00-ին հանրահավաք են անելու Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում, օրվա ընթացքում քննարկումներ կունենան իրենց հետագա գործողությունների մասին. «Ամբողջությամբ գլխիվայր շուռ է եկել մեր ողջ ծրագրումն առաջիկայի հետ կապված,  այս մարդիկ ցույց տվեցին, որ բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են»։