Զոհված զինծառայողների կենսագրություները կհրապարակվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում

ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքում կհրապարակվեն 2008 թվականից ի վեր հայրենիքի պաշտպանության համար զոհված շուրջ 4,300 զինծառայողների լուսանկարներն ու անձնական պատմությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնեց  հիմնադրամի hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը՝ հավելելով, որ զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման այդ նախագիծն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ համատեղ՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և երախտագիտության։

«Այս նախագծի նպատակն է ճանաչել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին։  Նախագիծը ենթադրում է շուրջ 4,300 զոհերի անվանական հրապարակում ԶԻՆԱՊԱՀԻ կայքում՝ լուսանկարի և անձնական պատմության հետ միասին»,- նշեց Գալստյանը՝ մանրամասնելով, որ նախագծի մեկնարկն արդեն տրված է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։