Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, նախնական դատալսումների ընթացքում փոփոխեց տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա մեղադրյալ Սերգեյ Առաքելյանի խափանման միջոցը` բավարարվելով միայն բացակայելու արգելք կիրառելով. հիշեցնեմ` Սերգեյը ճանապարհ փակելու համար մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ,-հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը- Ծնունդդ շնորհավո՜ր, Սերգեյ ջան։
Շնորհակալությու՜ն, պատվարժան Դատարան»,- գրել է նա։

