Ամոթ է 21-րդ դարում նման պատկերացումներ ունենալ միջազգային հարաբերությունների մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, թե Ռուսաստանը «քցել» է Հայաստանին: Կարիք չկա բացատրելու, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները նման արտահայտություններ անում են՝ Արևմուտքի կողմից «սիրվելու» համար և նման պարզունակության անունը դնում են «ինքնիշխանականություն»:

Առհասարակ, արտաքին քաղաքականության մեջ նման ժարգոնը կամ քնարական զեղումները խոսում են Հայաստանի իշխանության քաղաքական և բարոյական սնանկության մասին: Ամոթ է 21-րդ դարում նման պատկերացումներ ունենալ միջազգային հարաբերությունների մասին:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանց