Կործանվել է ՌԴ ԶՈւ Սու-34 ռմբակոծիչը, անձնակազմը զոհվել է

Հյուսիսային Օսիայում կործանվել է Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետությունում՝ լեռնային տարածքում, պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում, և ավերածություններ չկան։

Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Վթարի վայր է մեկնել օդատիեզերական ուժրի հանձնաժողովը։