ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է՝ ՌԴ-ն արագորեն ուժեղացրել է պաշտպանական արդյունաբերությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ Ռուսաստանը սպասվածից ավելի արագ է ուժեղացրել իր պաշտպանական արդյունաբերությունը, և բողոքել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից, որոնք շատ ժամանակ են կորցրել սպառազինությունների արտադրությունն ավելացնելու համար․
«Ճիշտ է, որ Ռուսաստանը կարողացավ ուժեղացնել պաշտպանական արդյունաբերությունը ավելի արագ, քան մենք սպասում էինք, և ճիշտ է, որ ՆԱՏՕ ի դաշնակիցներն ավելի շատ ժամանակ են ծախսել զենքի արտադրության ավելացման վրա, քան անհրաժեշտ է», – հայտարարել է Ստոլտենբերգը:

