Աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․

«Դուք մեր կյանքի սիրո առանցքն եք, մեր ներշնչման և հավերժ մանուկ մնալու ակունքը: Տիրոջ աչքերով ձեզ տեսնելու և Նրա հոգով ձեզ սիրելու շնորհով լցված՝ հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար»,- նշել է  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: