Բաքվին և Երևանին ստիպում են խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան հարթակներում. Բելոուսով

Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում, և պարտադրվում են «միջնորդական» ծառայություններ։ Այս մասին Ղազախստանում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

«ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում, մուտք ունենալ դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և ուղղակի մուտք գործել դեպի Կենտրոնական Ասիա»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը։

Նա նաև հայտարարեց, որ Վրաստանից ձգտում են ստանալ ակտիվ հակառուսական գործողություններ. Արևմուտքը ֆինանսավորում է բողոքի ցույցերը և ապակայունացնում է իրավիճակը։

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անկայունության հիմնական աղբյուրը շարունակում է մնալ Աֆղանստանը, նշել է նախարարը։