Քաղաքացիներին հարվածներ են հասցրել նաև մահակներով. «Ազգային ճակատ»

Քաղաքացիներին հարվածներ են հասցրել նաև մահակներով: Ոստիկանները բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողներին: Այս մասին հայտնում է Ազգային Ճակատ տելեգրամյան ալիքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԳՆ-ի շենքի դիմաց իրավիճակը լարվել է. ոստիկանների և ցույցի մասնակիցների միջև բախում էր սկսվել:  Բախումների հետևանքով քաղաքացիներից մեկը ուշագնաց էր եղել:

«Եթե պարզվեց, որ քաղաքացիներին հարվածել են փայտով կամ մահակներով, օր ու արև չենք տալու, հերիք է արդեն»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի շենքի մոտ Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները հանդիպում են պահանջում Արարատ Միրզոյանի հետ: