Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելու հնարավորությունները. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելու հնարավորությունները։

Այս մասին հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը

Նշվում է նաև, որ պաշտոնյաները քննարկել են Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև Գազային մարդասիրական օգնության ավելացման և տարածաշրջանային անկայունությունը կանխելու կարևորությունը: