Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Սթիվեն Սիգալին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է հանձնել ՌԴ ԱԳՆ հումանիտար հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ, ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան սրահում։

Սթիվեն Սիգալին պարգևատրելու մասին ՌԴ նախագահի հրամանագրում նշվում է, որ նա պարգևատրվել է Բարեկամության շքանշանով «միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։

Դերասանը ծնվել է 1952 թվականին և որպես մարտաֆիլմերի աստղ հայտնի է դարձել 1980-1990-ական թվականներին։ Նա այկիդոյի վարպետ է և տիրապետում է կարատեի և այլ մարտարվեստների: Սիգալն այժմ ապրում է Ռուսաստանում: