Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա ուրբաթ օրը Ալմաթիում, սակայն դեմ չէ, որ որոշումները ընդունվեն սահմանափակ ձևաչափով։
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
Նա բացատրել է, որ սահմանափակ ձևաչափը «առանց Հայաստանի մասնակցության է»։

