Նոյեմբերյանում քննչականի նոր պետ են նշանակել

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Մամիկոն Էդիկի Դավթյանի
Ծնվել է 1988թ. մայիսի 25-ին, Իջևան քաղաքում:

2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Աշխատանքային գործունեություն
2009-2012թթ.`  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ,
2012-2014թթ.`  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
2018-2024թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած  է, ունի 3 երեխա: