Չեմ ուզում հավատալ, որ Հեղինեն էր գաղտնալսող սարք տեղադրում, նա շատ հարազատ մարդ էր ինձ համար. Բագրատ Սրբազան

Եթե գաղտնալսում չկար, ապա ինչո՞ւ էր Կենտրոնի ոստիկանության պետը կամ ԺՊ-ն իր ընկերակիցներով գալիս ու շրջապատում և գրեթե 1,5 -2 ժամ թույլ չէին տալիս ոչ մեկին այնտեղ լինել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Ուզում են, իբրև թե, իրենց կարճ խելքով վախեցնեն: Անօրեն գաղտնալսելուն ո՞վ պետք է տեր կանգնի: Գողին ասենք, որ գնա գող բռնի՞: Ոտքի վրա դուռը չեն բացում, որ մենք նայենք: Փաստը ցույց ենք տվել, ձայնը լսել են: Մենք հոգեկան շեղում չունենք, որ գնանք պատահական դռներին խփենք ու մարդկանց վախեցնենք»,- նշեց նա:

Սրբազանի խոսքով՝ եթե իր իմացած աղջիկն է եղել՝ Հեղինեն, ապա շատ է ցավում, քանի որ շատ լավ ճանաչում է նրան ու հարազատ մարդ է եղել իր համար:

«Ինձ առաջին անգամ որ ցույց տվեցին, ես ասացի՝ անհնար է, չեմ հավատում: Գուցե նման է և հիմա էլ մարդկային տեսանկյունից էլ չեմ կարողանում հավատալ»,- նշեց նա: