Առաջինը գողն է գոռում՝ բռնեք գողին

Ցանկացած ձախողված, ապազգային իշխանություն, սեփական «Գահը» պահելու նպատակով, մշտապես փորձում է հասարակությունը պառակտել և սա ամբողջապես բնորոշ էր փաշինյանական ռեժիմին ի սկզբանե։

Փաստացի Հայաստանում դա ներդրվեց դեռ 2018-ից (հներ-նորեր, սև ու սպիտակներ..․) և շարունակվեց վեց տարի։ Այժմ էլ հոգեվարք ապրող ռեժիմը, հասարակությունը պառակտելու գործիք դարձրել է հակառուսականությունը, ազգային ուժերին, այդ թվում ազգային եկեղեցուն մեղադրելով ռուսամետության մեջ։

Պետք է նշել, որ ժամանակակից բազմաբևեռ աշխարհում ՀՀ բոլոր նախագահներն էլ մշտապես աշխատել են, թե ՌԴ և թե հավաքական արևմուտքի հետ, ապահովելով կայուն առաջընթաց և հաջողություններ Արցախյան հարցում, պետականության կայացման գործում։

ՀՀ բացառապես մեկ ղեկավար է առաջնորդվել միակենտրոն քաղաքականությամբ և դա եղել ներկայիս կառավարիչը իր թուրքամետությամբ, ինչի արդյունքում էլ ունեցանք այն ինչ ունենք…

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից