ՔՊ-ն հավանություն տվեց մի շարք նախագծերի, այդ թվում՝ զորակոչի էլեկտրոնային ծանուցման ձևաչափի վերաբերյալ նախագծին

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այսօր քվեարկության դրեց մի շարք օրինագծեր, որոնց ՔՊ-ն կողմ քվեարկեց, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ դեմ կամ ձեռնպահ։

Ընդունվեցին.
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը (Երկրորդ ընթերցմամբ),

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (24-ժամյա ռեժիմ, առաջին ընթերցմամբ),

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրում լրացում կատարելու մասին (24-ժամյա ռեժիմ, առաջին ընթերցմամբ).

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),

«Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ)
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը (Երկրորդ ընթերցմամբ)

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններով  հստակեցվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով պատշաճ ծանուցումների ընթացակարգերի ձևաչափերը: