Հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի մշակույթի նախարարները
Թուրքմենստանում ընթացող մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է հանդիպում Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է Էրմանիհաբերը:
«Հանդիպման ընթացքում նախարարներն ընդգծել են մշակութային հարցերում համագործակցության ավանդը Թուրքիայի և Հայաստանի միջև լիարժեք կարգավորման ճանապարհին»,- նշված է Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ։

