Ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․ տա՞մ հրաժարական, թե չէ․ Կիրանցի գյուղապետ (տեսանյութ)

Իջևան համայնքի Կիրանց գյուղում իրավիճակը լարված է մնում։ Բնակիչները, որոնց տները կանցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, առավոտյան եկել էին գյուղապետարան։ Նրանք վրդովված են ՀՀ կառավարության որոշումից և ասում են, որ փոխհատուցման կարիք չունեն։ Վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը ժողովրդի հետ է։
«Դուք ասացեք, տա՞մ հրաժարական, թե չէ։ Ես ձեզ  հետ եմ։ Սկզբից մինչև վերջ ձեզ հետ եմ եղել»,-ասաց նա։
Տղամարդկանցից մեկն առաջարկեց. «Դու մնում ես քո տեղը»։

Կամո Շահինյանն ասաց՝ կառավարությունից ներկայացուցիչ է գալիս Իջևան, եթե ակտիվներից որևէ մեկն ուզում է գնալ հանդիպման, կարող են գնալ։ Գյուղացիները, սակայն, դեմ են փակ հանդիպմանը, նրանք ուզում են, որ այն, ինչ քննարվում է տեսաձայնագրվի։
«Մենք չենք վաճառվում, մեր հողերը չենք վաճառում»,- ասաց տեղի բնակիչներից մեկը

Տեսանյութը՝ լրագրող Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից